Պաշտոնական հայտարարությունների ֆոնին՝ ռազմական փորձագետը հարց է տալիս՝ արդյո՞ք իշխանությունները հայրենիքի պաշտպանությունը դիտարկում են որպես պատիժ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի հերքել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե արտերկրից ժամանող ՀՀ քաղաքացիներին 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցումներ են հանձնում։
Սա իմ մեկնաբանությունն է այս իրադարձության շուրջ, որը, իմ կարծիքով, բացահայտում է իշխանությունների հարաբերությունները հայրենիքի պաշտպանության հանդեպ։
Փաստորեն, սահմանում կանգնելը, վարժական հավաքների ներգրավելն ու հայրենիքի պաշտպանությունը իշխանությունները դիտարկում են որպես պատժի ձև։ Երբեմն այն նույնիսկ ավելի խորը է, քան պարզապես պատժիչ միջոց։ Միգուցե իշխանություններն իրենց համար հայրենիքին ծառայելը, Հայաստանը պաշտպանելը պատիժ են համարում, դրա համար իրենց կենսագրություններում զինծառայությունից համատարած խուսանավումներ են տարբեր պատրվակներով։ Եվ այդ հոգեվիճակով, այդ գնահատականով, ընկալումներով էլ վերաբերվում են նաև այլոց։
Այս մոտեցումը վախեցնում է։ Եթե գալիս ես, գնալու ես սահման։ Սա նաև նսեմացնում է բանակի դերը երիտասարդների, դեռ չծառայածների աչքերում։ Ծառայությունը և բանակը դառնում են պատժի միջոց, պատժելու գործիք։
Այս իրադարձությունը տեղի է ունենում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չխոյանի հայտարարությունից հետո, որը սոցցանցում տեսանյութ էր հրապարկել՝ հայտարարելով, թե Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանած բոլոր անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։
Իմ կարծիքով, պաշտոնյայի այս հայտարարությունը, որը հիմնված է անհիմն մեղադրանքի վրա, իրավական հիմք կարող է ծառայել ցանկացած հայաստանցու համար՝ դրա հեղինակի դեմ դատական հայց ներկայացնելու։ Ինչպե՞ս է հնարավոր որոշել օդանավակայանում, որ մարդը ընտրակաշառք է ստացել, և ապացուցել այդ իրավախախտումը։ Պաշտոնյան ցանկացած անձի նկատմամբ կանխակալ ասում է, որ նա քրեորեն պատժելի արարք է կատարել։
Այսպիսով, Տարոն Չախոյանն ու իր վերադասը պետք է պատասխանատվության ենթարկվեն հարյուր հազարավոր անձանց նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, նրանց հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքների համար։
Այս իրադարձությունները տեղի են ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ֆոնին, որտեղ «Ալյանս» առաջադիմական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Այս ամենը միասին ստեղծում է մեկ հարց՝ արդյո՞ք իշխանությունները հայրենիքի պաշտպանությունը դիտարկում են որպես իրենց իշխանությունը պահպանելու միջոց, իսկ ոչ թե պետության և քաղաքացիների պարտքը միմյանց։