Ճանապարհային երթևեկության անվտանգության խմբակներ կգործեն ավագ դասարաններում

0bb448f3AE

Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կսկսվեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։

Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել ավագ դպրոցի աշակերտների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության հարցերի վերաբերյալ։

Խմբակի շրջանակում սովորողները կստանան գիտելիքներ, որոնք նպատակ ունեն նախապատրաստել նրանց վարորդական իրավունքի քննությանը։ 12-րդ դասարանի աշակերտների համար խմբակի մասնակցությունը կարող է նաև ծառայել որպես վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց։ Այսպիսով, ավարտելով խմբակը, աշակերտները կունենան հնարավորություն հանձնել քննություն և ստանալ վարորդական վկայական։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։