Զորակոչի ժամկետները և զորացրման օրոքները սահմանվել են 2026 թվականի համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սահմանվել են 2026 թվականի ամառային զորակոչի ժամկետները և զորացրման օրոքները։
Ըստ որոշման՝ զորակոչի շրջանակում ԶՈւ-ի համալրման ժամկետը կսահմանվի 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։
Համապատասխան որոշումն ընդունվել է զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները և զորակոչի ապահովման ուղղությամբ իրականացվող գործողությունները կարգավորելու նպատակով։
Այնուհետև նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։