Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալություններ է կատարել «Հայաստան» դաշինքի թեկնածուի գործով

D74E0Fc4333

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ իր ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որոնք վկայում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Կոմիտեն հրապարակել է նաև վերաբերյալ ձայնագրություններ։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկը չի լինի։