Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

D7e9382

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, կեսօրից հետո, իսկ մինչև հունիսի 9-ը՝ նաև գիշերային ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի առանձին հատվածներում, նույնպես այսօր` առավելապես երեկոյան ժամերին, նախատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ։