Ռուսաստանից Հայաստան հացահատիկի և պարարտանյութերի նոր խմբաքանակ է ուղարկվում Ադրբեջանի տարածքով
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի և պարարտանյութերի նոր խմբաքանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաղը «Բալաջարի» կայարանից կշարժվի գնացք, որի մեջ կլինեն 4 վագոն հացահատիկ և 4 վագոն պարարտանյութ։ Այն կշարժվի դեպի Վրաստան, այնուհետև՝ Հայաստան։
Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ արդեն իսկ ուղարկվել է կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ադրբեջանով Ռուսաստանից Հայաստան է տարանցվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Բացի այդ, Ադրբեջանից տարանցմամբ Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին և 2 955 տոննա AI-95 տեսակի բենզին են արտահանվել։