Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը շարունակի զարգանալ ԵԱՏՄ-ի շրջանակներում
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույցի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը կցանկանար՝ Հայաստանը մնար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և շարունակեր զարգանալ։
«Իրավիճակը շատ տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարում են, որ չեն ուզում դուրս գալ այդ կազմակերպությունից»,- ասել է նա՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցին։
Օվերչուկը նաև հավելել է, որ ՌԴ-ն կցանկանար տեսնել Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում, որտեղ երկիրը կկարողանար բարգավաճել և շարունակել զարգանալ այն տեմպերով, որը նկատվել էր միության անդամակցության վերջին տարիներին։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ը չի կարող քննարկել Հայաստանի դուրս գալու հարցը՝ առանց Երևանի կողմից համապատասխան հայտի։ Նրա խոսքով՝ Հայաստանը նման մտադրություն չի հայտարարել, ուստի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկման առարկա չի կարող լինել։
Այս հարցին անդրադառնալով մայիսի 22-ի ասուլիսում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդգծել էր, որ ԵԱՏՄ-ում իր կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։