Նիդեռլանդները բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հայտնել է, որ «Royal Flora Holland» ընկերությունը, որը Եվրոպայի ամենամեծ ծաղկային աճեցման և վաճառքի կենտրոններից է, այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար։
Այս քայլը կատարվում է ԵՄ աջակցության շրջանակում, որը նախատեսված է ռազմական հակամարտության հետևանքով տուժած հայկական ոլորտների համար։ Նախարարը նշել է, որ նպատակն է ապահովել հայկական արտադրողների կապը Եվրոպայի և դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ։
Թեև նախարարը հայտարարության մեջ չի նշել խմբաքանակի կոնկրետ թիվ, այս նախաձեռնությունը կարող է զգալիորեն խթանել հայկական ծաղկագործության զարգացումը և արտահանման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների արժեքը կազմել է 36 մլն դոլար, իսկ 2025 թվականին այն աճել է մինչև 53․6 մլն դոլար։ Ընդ որում, ոչ միայն ծավալը, այլև ծաղկի 1 տոննայի միջին արժեքը զգալիորեն բարձրացել է՝ համապատասխանաբար 3031 դոլարից մինչև 5418 դոլար։
Հունիսի 4-ին Հայաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու մասին։