Հուլիսի 9-ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

650f6f7c9fdb2

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 7-8-ը Հայաստանի շրջանների մեծ մասում կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնը։

Այսօր և վաղը սպասվում է, որ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, իսկ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Հուլիսի 9-10-ի ընթացքում, հատկապես ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում էլ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ քամու արագությունը կհասնի 17-20 մ/վ։ Գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կտատանվի +18-ից +20 աստիճանի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ +28-ից +30 աստիճանի միջև։