ՀՀ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը
Այսօր, մարտի 28-ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հետ հեռախոսազրույց է անցկացրել։
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում երկու նախարարներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և դրանց հնարավոր հետևանքներին։ Նրանք մտքեր են փոխանակել իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների շուրջ։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա այլ հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչիին նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 2-ին, որի ընթացքում հայկական կողմը ցավակցություն էր հայտնել իրանական կողմին՝ կապված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և մի քանի իրանցի քաղաքացիների նահատակության հետ։