Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ծանր հետևանքներ կունենա, կարծում է Պետդումայի նախագահը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարների կողմից իրականացվող քաղաքականությունը երկրի համար ծանր հետևանքներ կունենա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման պատճառով Հայաստանը կկորցնի իր տնտեսական առավելությունները ԵԱՏՄ-ի շրջանակում։
«ԵՄ-ն Հայաստանին խոստանում է տնտեսական աճ, ինչպես եղել է Ուկրաինայի հետ։ Սակայն Ուկրաինայի արտադրանքը, այդ թվում՝ նույնիսկ կոնյակը, չի կարողանում մրցունակություն ցուցաբերել եվրոպական շուկաներում», – նշել է Վոլոդինը։
Նա նաև նկատել է, որ ԵՄ-ն կարող է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել նաև Հայաստանի նկատմամբ՝ կորցնելով երկրի ինքնությունը։ «Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես որ կորցրեցին այն Ուկրաինայում։ Դա, իհարկե, ցավալի է։ Հայաստանի ղեկավարները դեպի անդունդ են տանում երկիրը», – հավելել է նա։
Վոլոդինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ ազնիվ և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։