Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին։
Տեղեկությունը հաստատվել է Հայաստանի ոստիկանության կողմից։
Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Վերբիցկու նկատմամբ։ Նրա դեմ Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի կապակցությամբ։ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը նրան ներառել է իր ցուցակում՝ որպես ծայրահեղական և ահաբեկիչ։
Ռուսաստանի Դաշնությունում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական։