Գորիսի շրջանում գայլի հարձակման հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ երեխա
Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում տեղի ունեցած դեպքի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ։ Դրանց թվում է նաև 2 տարեկան երեխա։
Ինչպես հայտնի է դարձել, գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունների և էկոպարեկների խումբ։ Ներկայումս իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի խմբին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։