ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելում է Հայաստան

9D3Dd1E3C5FAE077bc

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիսներ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կանցկացնեն երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները կհանդես գան մամուլի համար նախատեսված հայտարարություններով։ Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողություն։

Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:25-ին։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը կհաջորդի հանդիպմանը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հարցեր հնչեցնելու հնարավորությունը կախված կլինի առկա ժամանակից։

Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են այս տարվա հունվարին ԱՄՆ-ում, որտեղ նրանք համատեղ նոր հայտարարություն էին ստորագրել։